չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լևոն Քոչարյանը անրադարձել է ԱԱԾ տեսանյութին, ըստ որի Փաշինյանի մասին կեղծ լուր տարածողը իր հոր աջակիցն է  

Լևոն Քոչարյանը անրադարձել է ԱԱԾ տեսանյութին, ըստ որի Փաշինյանի մասին կեղծ լուր տարածողը իր հոր աջակիցն է  

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը անրադարձել է Ազգային անվտանգության ծառայության կողմից այսօր տարածած տեսանյութին, որում ֆեյսբուքյան կեղծ օգտատեր «Դիանա Հարությունյան» անվանմամբ անձը խոստովանում է, որ ինքն է տարածել այն լուրը, ըստ որի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իբրև թե շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «Իրաքում անց կացրած հաջող օպերացիայի առթիվ», որի ժամանակ մահացել է իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանին, և որ նա դա արել է այն պատճառով, որ համարում է Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումը ապօրինի։

Այս առնչությամբ Քոչարյան կրտսերը մասնավորապես գրել է․ « Սկզբում մտածեցի կատակ է, բայց հետո հասկացա, որ ուղղակի լեռնային հիվանդության (altitude sickness) ախտանիշ է: Նաև, ըստ ամենայնի, խումհարի յուրահատուկ դրսևորում։

P.S. Ինձնից խորհուրդ, հաջորդ սքեչերում պիցցա տվեք բռնեն»:

  • Կիսվել: