շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Մենք նաև չենք ուզում ևս մեկ ալիք ստեղծել, որը կհիասթափեցնի մեր ժողովրդին․ Քոչարյան

Մենք նաև չենք ուզում ևս մեկ ալիք ստեղծել, որը կհիասթափեցնի մեր ժողովրդին․ Քոչարյան

Խորհրդարանի բոյկոտը հիմա մասնակի բոյկոտ է, տեսնում եք, որ գոնե շենքը գնում են, որոշ գործիքակազմ խորհրդարանական ընդդիմության կողմից այսօր օգտագործվում է։ Հիմա աշխատանք է  գնում, թե ինչ կարող ենք անել, որ ընդդիմադիր շարժման նոր աճի կետեր գտնենք։

Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այդ ծրագիրը մշակվում է, դեռ վերջնականացված չէ։ Կարող եք հիմա արձագանքել՝ ժամանակ չունենք, այո, դա կա, բայց մենք նաև չենք ուզում ևս մեկ ալիք ստեղծել, որը կհիասթափեցնի մեր ժողովրդին։ Եթե պետք է ամեն ինչ լինի «Դիմադրություն» շարժման ծավալով, մենք գիտակցում ենք, որ այդ ծավալը բավարար չէ։ Ուրեմն, կա՛մ պետք է նոր ուժեր, նոր մարդիկ ներգրավվենք այս պրոցեսի մեջ, կա՛մ պետք է չանել քայլեր, որոնք ի սկզբանե դատապարտված են լինելու անհաջողության։ Ի դեպ, ես «Դիմադրություն» շարժումը չեմ համարում չհաջողված, այդ շարժումն, ի սկզբանե չի ստեղծվել իշխանափոխության թեզերով, ուղղակի ես ձեզ հիշեցնեմ, որ սկսվեց այն ժամանակ, երբ վարչապետը խորհրդարանում հնչեցեց Արցախի հարցով նշաձողը իջեցնելու թեզը։ Ես համոզված եմ և գիտեմ, որ այդ թղթերն արդեն ստորագրված կլինեին,  եթե չլիներ «Դիմադրություն» շարժումը»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով՝ շարժումն ինչ նպատակով սկսել են, այդ նպատակին հասել են․«Հիմա այլ վիճակ է, պետք է հասկանալ, որ եթե մենք ավելի ուժգին շարժում չկարողանանք ձևավորել, ապա չի ստացվելու»։ 

  • Կիսվել: