չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ռոբերտ Քոչարյանը նշեց՝ ինչ են կողմերը ստացել Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից

Ռոբերտ Քոչարյանը նշեց՝ ինչ են կողմերը ստացել Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց՝ ինչ են կողմերը ստացել Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերից։

ԱՄՆ–ն ստացել է ապագայում ձևավորվող միջանցքի վերահսկողություն, Իրանի հետ սահմանում փաստացի վերհսկողության հնարավորություն, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը` Նոբելյան մրցանակի ներկայացում: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ 2–րդ նախագահը։

"Ադրբեջանը ստացել է միջանցքի հնարավորություն ՀՀ տարածքով, Մինսկի խմբի լուծարում, 907–րդ բանաձևի չեղարկում։ Ինչ է ստացել Հայաստանը, այդ փաստաթղթերում փորձել եմ գտնել որևէ կոնկրետություն, զրո, միայն պրոբլեմներ։ Ինչ է ստացել Փաշինյանը, ստացել մեկ նկար Թրամփի ստորագրությամբ, իրավական ուժ չունեցող մի թուղթ, որը հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ խաբել հայ ժողովրդին",-Ասաց նա։։

  • Կիսվել: