Ռոբերտ Քոչարյանը մենախցում է, տեսակցությունները բաց են միայն մերձավոր ազգականների հետ
Սեդրակ Քոչարյանի տեսակցությունները բաց են բացառապես կնոջ ու երեխաների հետ, այս մասին լրագրողներին ասաց փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունները բաց են միայն մերձավոր ազգականների հետ։ Կա մերձավոր ազգական, ով պատգամավոր է և իրավունք ունի անսահմանափակ այցելություններ իրականացնելու։ Սակայն, քրեակատարողական հիմնարկի մերժումները վերաբերում են նրան, թե քանի որ սահմանված չի բացառություն պատգամավորների համար, տեսակցություններն իրականացվում են ընդհանուր հիմունքներով. ամիսը երկու անգամ հնարավորություն կա տեսակցելու մերձավոր ազգականների հետ»,-ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակին, Տաթևիկ Սողոյանը նշեց, որ համեմատաբար լավ է, չնայած, որ ցուցված է գտնվել սրտաբանի հսկողության տակ։



