կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանը կատարեց իր ընտրությունը․ (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը կատարեց իր ընտրությունը․ (տեսանյութ)

Քիչ առաջ Երևանի ընտրատեղամասերից մեկում իր քվեարկությունը կատարեց նաև ՀՀ երկրորդ նախագահ, "Հայաստան" դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Քվեարկելուց հետո լրագրողների հետ ճեպազրույցում "Հայաստան" դաշինքի առաջնորդը նշեց, որ քվեարկել է հանուն արժանապատիվ հայության ու տնտեսական վերելքի: 

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում իր հաղթանակի շանսերը, Քոչարյանը ժպտալով հակադարձեց՝ "Կասկածո՞ւմ եք":

Ինչ վերաբերում է ապագա կառավարությունում Կարեն Կարապետյանի տեղի մասին, նա նշեց, որ նախկին վարչապետն իրենց հետ է, իսկ թե հետագայում ինչ կարգի համագործակցություն կլինի՝ դեռ չեն խոսել:

Անդրադառնալով իրենց դաշինքի վերաբերյալ հակաքարոզչական թռուցիկների տարածման փաստին, Քոչարյանն ասաց, որ դա, նախ, կոպիտ օրենքի խախտում է, բացի այդ հիշեցրեց, որ քաղաքում տեղադրված են հազարավոր տեսախցիկներ, բայց այն փաստը, որ մինչ այսօր չի հայտնաբերվել, թե դա ով է արել, մեծ կասկած է առաջացնում, որ դա արվում է իշխանության կողմից կամ նրանց ուղորդմամն:

"Եթե ոստիկանությունը շատ արագ չհայտնաբերի՝ մենք կհամարենք ու կհայտարարենք, որ դա արվում է իշխանության կողմից",- շեշտեց Ռոբերտ Քոչարյանը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: