երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ռոբերտ Քոչարյանի խնամուն ասեք, որ տենդեր հաղթելով՝ վերցրած պարտավորությունները թող կատարեն. Վահագն Ալեքսանյան

Ռոբերտ Քոչարյանի խնամուն ասեք, որ տենդեր հաղթելով՝ վերցրած պարտավորությունները թող կատարեն. Վահագն Ալեքսանյան

Երեք տարի առաջ Լոռվա մարզի շրջաններից մեկում կառավարությունը մրցույթ է հայտարարում՝ 6-7 գյուղ կապող ճանապարհի համար, և մրցույթը հաղթում է քաղաքական գործիչներից մեկի ընտանիքի անդամի մեծ կազմակերպությունը:

Այս մասին Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմադիրների՝ կապիտալ ծախսերի թերակատարման վերաբերյալ ելույթներին:

Նա նշեց, որ թեև այդ կազմակերպությունը երեք միլիարդ դրամ, մոտ 7 միլիոն դոլար շահել է, սակայն երեք տարի աշխատանքները չեն իրականացնում։ «Հետո այդ քաղաքական գործչի ղեկավար թիմը գալիս է այստեղ ասում է՝ կապիտալ ծախսերը թերկատարվում են:

Գնացեք ձեր առաջնորդի ընտանիքի անդամներին ասեք, թող ուրեմն այդ ծախսերը կատարեն, թող այն պարտավորությունները, որ վերցնում են տենդեր հաղթելով, թող կատարեն՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի խնամու մասին է խոսքը, ասեք՝ թող կատարեն»,- ասաց նա:

Նշենք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի խնամի, գործարար, հանրապետական նախկին պատգամավոր Վլադիմիր Բադալյանի մասին է։

  • Կիսվել: