Reuters-ն անդրադարձել է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ վաղը կայանալիք հանդիպմանը
Reuters-ն անդրադարձել է Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ վաղը կայանալիք հանդիպմանը:
՛՛Թուրքիայի և Հայաստանի պաշտոնյաները երկու տարի անց բանակցություններ կանցկացնեն հարաբերությունների կարգավորման շուրջ։
Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները հուլիսի 30-ին բանակցությունների նոր փուլ կանցկացնեն, որոնք ուղղված կլինեն հարևանների միջև հարաբերությունների կարգավորմանը՛՛,- ասված է հրապարակման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին տեղի կունենա հատուկ ներկայացուցիչների 5-րդ հանդիպումը։



