երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մեկնաբանել է ռուս գործչի հայտարարությունը

ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը մեկնաբանել է ռուս գործչի հայտարարությունը

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը մեկնաբանել է ռուս հասարակական գործիչ, գրող Զախար Պրիլեպինի հայտարարությունները: Դեսպանության ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարությունում ասվում է․ 

«Մեզ զարմացրել են Զախար Պրիլեպինի` «բնակության վայր ընտրելու հարցում հայերի նախասիրությունների մասին» գիտելիքները: Հազարավոր տարիներ Հայաստանը պաշտպանել է իր գոյության իրավունքը, եւ շատ են եղել ողբերգական էջեր, երբ այն եղել է թշնամով շրջապատված՝ ապավինելով միայն սեփական ուժերին: Միակ բանը, որի մասին մեր ժողովուրդը երազում է՝ ապրել իր պատմական հայրենիքում: Այնպես չստացվի, որ տեսանելի ապագայում հեղինակի առասպելական կանխատեսումը իրականություն դառնա հենց իր համար...»:

Հարկ է նշել, որ Պրիլեպինը Հայաստանի մասին  հետեւյալ մեկնաբանությունն է գրել. «Նայում եմ Հայաստանին (որը մեզ ցույց չեն տալիս հեռուստացույցով, բայց իզուր, ուկրիաինական օրինակից վատը չէ) եւ հիշում եմ վերջերս տեղի ունեցած պատերազմի օրերին ռուսաստանցի հայերի հավաքական կոչերը. «Պուտին, զորքեր մտցրու, այլապես դա կլինի չլսված, չտեսնված դավաճանություն, որը հայ ժողովուրդը քեզ երբեք չի ների»: Կարճ ասած, ընկեր Պուտին, երախտապարտ ենք, որ զորքեր չմտցրեցիր: Հայաստանի ժողովուրդը ցանկանում է ապրել ամերիկյան դեսպանատանը: Որոշ Ժամանակ անց այն կապրի Թուրքիայում, բայց անհնար է արգելել ցանկանալ: Ռուս զինվորի ոչ մի կյանք պետք չէ կորցնել դրա համար: Յուրաքանչյուրը իր համար է ընտրություն կատարում»:

  • Կիսվել: