շաբաթ, հոկտեմբեր 17
17 / 10 / 2026
ՌԴ-ում ՀՀ դեսպանն ու ՌԴ փոխարտգործնախարարն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին

ՌԴ-ում ՀՀ դեսպանն ու ՌԴ փոխարտգործնախարարն անդրադարձել են ԼՂ հիմնախնդրին

Հուլիսի 16-ին տեղի ունեցավ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանի և ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինի հանդիպումը ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական հարցեր, այդ թվում ՝ Հայաստանի և Ռուսաստանի փոխգործակցությունը տարբեր բազմակողմ հարթակներում:

Հատուկ ուշադրություն է դարձվել ՄԱԿ-ի համակարգի միջազգային մարդասիրական կազմակերպությունների եւ գործակալությունների ներգրավման խնդրին՝ Լեռնային Ղարաբաղի շրջանում առկա խնդիրների լուծման համատեքստում:

  • Կիսվել: