շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՌԴ փոխվարչապետն այսօր Երևանում է. ում կհանդիպի

ՌԴ փոխվարչապետն այսօր Երևանում է. ում կհանդիպի

Այսօր Երևանում տեղի կունենա հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը: Նիստի ժամանակ որպես ՌԴ ներկայացուցիչ կմասնակցի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: Նա տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբի համանախագահներից է։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ փոխվարչապետն Ադրբեջանում էր: Հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՌԴ փոխվարչապետի հետ հանդիպմանը  քննարկել են եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, կոմունիկացիաների բացման վերաբերյալ հարցեր։

Օվերչուկը Բաքվում մասնակցել էր նաեւ «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» խորագրով համաժողովին: Իր ելույթի մեծ մասը ռուսաստանցի պաշտոնյան նվիրել է Եվրասիական տնտեսական միությանը` շեշտելով, թե միության հետ համագործակցությունը Ադրբեջանի համար նոր հնարավորություններ կբացի: Հավելենք նաեւ, որ Օվերչուկը նոյեմբերի 5-ին կրկին Երեւանում էր:

  • Կիսվել: