ՌԴ փոխարտգործնախարարը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակը
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերը Ժնևում քննարկել են հումանիտար իրավիճակի համատեքստում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերը
Հանդիպման ընթացքում շարունակվել է Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում հումանիտար օգնության օրակարգի մանրամասն քննարկումը:
Այդ համատեքստում քննարկվել են Ռուսաստանի և ԿԽՄԿ փոխգործակցության ամրապնդման գործնական ասպեկտները։ Այս մասին հայտնում է iammedia.am-ը:



