չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ՌԴ ՊՆ պաշտոնական հայտարարության բովանդակությունը բավականին կոշտ է և  կարևորագույն մեսիջներ է պարունակում․ Աբովյան

ՌԴ ՊՆ պաշտոնական հայտարարության բովանդակությունը բավականին կոշտ է և կարևորագույն մեսիջներ է պարունակում․ Աբովյան

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ընդգծել  է, որ  ՌԴ ՊՆ պաշտոնական հայտարարության բովանդակությունը բավականին կոշտ է և կարևորագույն մեսիջներ է պարունակում։

"Այ սա չափազանց հետաքրքիր է։

Ռուսաստանի ՊՆ-ի ՊԱՇՏՈՆԱԿԱՆ հայտարարության բովանդակությունը բավականին կոշտ է և պարունակում է մի քանի կարևորագույն մեսիջ։

1-Ռուսական կենտրոնական ռազմական գերատեսչությունը ուղիղ (!!!) մատնանշեց որպես մեղավոր կողմ թուրք-ադրբեջանական ոհմակին։Սա ՇԱՏ ԿԱՐԵՒՈՐ Է,քանզի ըստ էության վերջ է դրվում մեր և օկուպացիոն ուժերի միջև հավասարության նշանին։

Ով հասկանում է թե սա ինչ է նշանակում ,ինձ շատ լավ հասկացավ։

2-Շատ հստակ ՊԱՀԱՆՋ Է դրվում թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի առջեւ վերադառնալ նախնական տեղակայման կետերին։

3-Ռուսները ՊԱՇՏՈՆԱՊԵՍ փաստում են ,որ թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերը խախտել են զինադադարը և կիրառել են հարվածային զինատեսակներ (ԱԹՍ Բայրաքթար):

4-Ընգծվում է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) զինված ուժերի ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅՈՒՆԸ ,քանզի դիվանագիտորեն փաստացի հավասարության նշան է դրվում Արցախի և ադրբեջանի ԶՈՒ միջև։Ինչ է դա նշանակում հետագա զարգացումների համար կարծում եմ ավելորդ է բացատրել։

Այս հայտարարության բովանդակությունը ունի շատ կարևոր նշանակություն հետագա զարգացումների և ռուսական խաղապահների գործողությունների տրամաբանության համար։

Առայժմ այսքանը",- գրել է Աբովյանը

  • Կիսվել: