հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՌԴ ոստիկանությունը հայկական պետհամարանիշերով մեքենաների տերերից շարունակում է պահանջել մաքսային փաստաթուղթ (տեսանյութ)

ՌԴ ոստիկանությունը հայկական պետհամարանիշերով մեքենաների տերերից շարունակում է պահանջել մաքսային փաստաթուղթ (տեսանյութ)

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն անդրադարձել է ՌԴ-ում ՀՀ պետհամարանիշներով մեքենաների շուրջ ստեղծված խնդրին.

«Ռուսաստանի Դաշնությունում ոստիկանությունը հայկական պետհամարանիշերով մեքենաների տերերից շարունակում է պահանջել մաքսային փաստաթուղթ, որը իմ կարծիքով հակասում է ԵԱՏՄ ընթացակարգերին:

Տեղեկացնում եմ, որ երեկ այս հարցով խոսել եմ ՀՀ փոխվարչապետ` Մհեր Գրիգորյանի հետ, ով զբաղվում է նշված խնդրով: Հուսով եմ` խնդիրն արագ կկարգավորվի:

Հ.Գ. ՀՀ փոխվարչապետ` Մհեր Գրիգորյանի գրավոր պատասխանը խնդրի կարգավորման վերաբերյալ ստանալուն պես կհրապարակեմ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:

 


  • Կիսվել: