ՌԴ նախագահը դիմեց Դաշնային խորհրդին՝ խնդրելով վավերացնել Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունների հետ «Բարեկամության եւ փոխօգնության» մասին պայմանագրերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վայրկյաններ առաջ հայտարարեց, որ հասունացել է Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունների անկախությունն անհապաղ ճանաչելու անհրաժեշտությունը։
ՌԴ նախագահը դիմեց Դաշնային խորհրդին՝ խնդրելով աջակցել այդ որոշմանն ու վավերացնել երկու հանրապետությունների հետ «Բարեկամության եւ փոխօգնության» մասին պայմանագրերը։ Պուտինը շեշտեց՝ այդ երկու փաստաթուղը կստորագրվեն ամենակարճ ժամանակում։