հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ՌԴ-ն պատրաստակամություն է հայտնել կազմակերպելու Միրզոյանի ու Բայրամովի հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատելու համար

ՌԴ-ն պատրաստակամություն է հայտնել կազմակերպելու Միրզոյանի ու Բայրամովի հանդիպումը՝ խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատելու համար

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, հայտնում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ Լավրովը պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Բայրամովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատելու համար:  

Բացի այդ՝ հաղորդվում է նաև, որ Լավրովն ու Բայրամովը քննարկել են Լաչինի միջանցքի հարցը և խնդրի հանգուցալուծման ճանապարհները:

 

 

  • Կիսվել: