շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
ՌԴ-ն մնում է Հայաստանի հավատարիմ դաշնակիցը․ կոչ ենք անում Վաշինգտոնին զերծ մնալ վտանգավոր խոսքերից. դեսպան

ՌԴ-ն մնում է Հայաստանի հավատարիմ դաշնակիցը․ կոչ ենք անում Վաշինգտոնին զերծ մնալ վտանգավոր խոսքերից. դեսպան

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը կոչ է արել Վաշինգտոնին զերծ մնալ Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական ​​աճի հանգեցնող ակնարկներից։ Լրատվամիջոցների խնդրանքին՝ մեկնաբանել ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաների հայտարարությունները, թե Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության անվստահելի գործընկեր է, ռուս դիվանագետը մասնավորապես նշել է.

«ԱՄՆ պաշտոնյաների նման ակնարկները վրդովեցուցիչ են: Ամերիկացիներն, ըստ էության, կրկնում են որոշ հայ քաղաքական գործիչների ոչ կառուցողական հրապարակային հայտարարությունները, որոնք փորձում են հրաժարվել ներքին և արտաքին քաղաքականության մեջ սեփական ձախողումների պատասխանատվությունից։

Ռուսաստանի Դաշնությունը եղել և մնում է Հայաստանի հուսալի դաշնակիցը։ Այս եղբայրական ժողովրդին մենք միշտ ցուցաբերել ենք անհրաժեշտ օգնություն, այդ թվում՝ մեր խաղաղապահներին Ղարաբաղ ուղարկելով։ Այն փաստը, որ ռուս զինվորները մահացել են իրենց դիրքերում, միայն ընդգծում է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ ընդունելու դժվար որոշումներ Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև խաղաղության հասնելու համար։

Կոչ ենք անում Վաշինգտոնին զերծ մնալ ծայրահեղ վտանգավոր խոսքերից ու գործողություններից, որոնք հանգեցնում են Հայաստանում հակառուսական տրամադրությունների արհեստական ​​աճին։ Նման մեղադրանքները միայն վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների նպատակը ոչ թե իրավիճակի նորմալացումն ու Հարավային Կովկասի խաղաղ զարգացումն է, այլ Ռուսաստանին ռազմավարական վնաս հասցնելը և Եվրասիայի միտումնավոր ապակայունացումը՝ մեզ տարածաշրջանից հեռացնելու համար»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: