ՌԴ-ն չի առաջարկել ՀՀ տարածքով ուղևորների և բեռների տարանցման արտատարածքային ռեժիմ՝ Ադրբեջանի հետ հաղորդակցություններն ապաշրջափակելու համար. Զախարովա
Ռուսաստանը չի առաջարկել Հայաստանի տարածքով ուղևորների և բեռների տարանցման արտատարածքային ռեժիմ՝ Ադրբեջանի հետ հաղորդակցություններն ապաշրջափակելու համար: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հաշվի առնելով Ռուսաստանի և Հայաստանի ընդհանուր տարածքը ԵԱՏՄ շրջանակներում՝ նման ռեժիմը նույնիսկ տեսական մակարդակում չէր կարող քննարկվել»,-նշել է նա:


