ՌԴ միջնորդության կարիքը չկա. հայ-ադրբեջանական երկկողմ բանակցություններում արդյունավետություն ենք տեսնում. ԱԺ քարտուղար
Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններն ընթանում են երկկողմ։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա ասաց, թե երկկողմ բանակցություններում արդյունավետություն են տեսնում, կշարունակեն այդ ձևաչափով աշխատել, Ռուսաստանի միջնորդության կարիքը չկա։
Դիտարկմանը, որ երկկողմ չէ, Թուրքիան ուղիղ ներգրավվածություն ունի բանակցություներում՝ ի օգուտ Ադրբեջանի՝ ԱԽ քարտուղարը պատասխանեց՝ իսկ Ռուսաստանն ո՞ւմ կողմից է լինելու։
«Այդ հարցի պատասխանը, երբ ունենաք, կքննարկենք հարցը»,- հավելեց նա։