ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՌԴ-ին կոչ ենք անում օգտագործել իր ազդեցությունը՝ օգնելու հասնել ռազմական գործողությունների դադարեցման. Փրայս

ՌԴ-ին կոչ ենք անում օգտագործել իր ազդեցությունը՝ օգնելու հասնել ռազմական գործողությունների դադարեցման. Փրայս

Ռուսաստանը կարող է օգտագործել տարածաշրջանում իր ազդեցությունը՝ վերջ տալու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններին։ Լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ է հայտնել ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։

Նա շեշտել է, որԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ի՛նքն է ներգրավված այս հարցում՝ ջանքեռր գործադրելով իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ

՛՛Այս հակամարտությունը չունի ռազմական կարգավորում։ Եվ մենք կոչ ենք անում զերծ մնալ հետագա ռազմական գործողություններից, ինչպես նաև հորդորում երկու երկրի կառավարություններին վերահաստատել շփման ուղիղ կապերը դիվանագիտական ու ռազմական խողովակներով՝ վերադառնալով կառուցողական երկխոսությանն ու դիվանագիտական գործընթացին։ Մենք շարունակելու ենք ակտիվորեն ներգրավված մնալ երկու երկրի կառավարությունների հետ դիվանագիտական խողովակներում՛՛,- ասաց Փրայսը՝ վստահեցնելով, որ ԱՄՆ-ն շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագան Հարավային Կովկասի տարածաշրջանի համար:

Փրայսի խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններն ու էսկալացիան չեն բխում որևէ կողմի, այդ թվում և Ռուսաստանի շահերից։

՛՛Կասկածից վեր է, որ Ռուսաստանը զգալի ազդեցություն ունի ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի նկատմամբ։ Մենք կոչ ենք արել Ռուսաստանին և այժմ էլ կոչ ենք անում օգտագործել այդ ազդեցությունն ու լծակները՝ օգնելու հասնել ռազմական գործողությունների դադարեցմանը և ավելի լայն համատեքստում՝ այս լարվածության թուլացմանը՛՛,-ասաց նա:

  • Կիսվել: