հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«ՌԴ-ին կոչ ենք անում ապահովել հայկական զինված կազմավորումների դուրսբերումը Ադրբեջանի տարածքից». Ադրբեջանի ՊՆ

«ՌԴ-ին կոչ ենք անում ապահովել հայկական զինված կազմավորումների դուրսբերումը Ադրբեջանի տարածքից». Ադրբեջանի ՊՆ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հայտարարությանը՝ կապված Արցախում ստեղծված իրադրության հետ։

Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ-ն ՛՛ցավում է Ռուսաստանի Դաշնության ՊՆ-ի 2022 թվականի մարտի 26-ի միակողմանի հայտարարության համար, որը չի համապատասխանում իրականությանը՛՛:

Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ ասված է. ՛՛Մարտի 25-ին պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի և ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է իրավիճակը Ադրբեջանում, որտեղ ժամանակավորապես տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Զրույցի ընթացքում ադրբեջանական կողմը հայտարարել է, որ տեղամասերում դիրքերը ճշտվում են, սակայն մարտի 26-ի առավոտյան հայկական զինված խմբավորումները փորձել են դիվերսիա իրականացնել ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վրա։ Իրականացված միջոցառումների արդյունքում նրանք ստիպված են եղել նահանջել՛՛։

Նշվում է նաև, որ ՛՛Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությանը և չի խախտել դրա որևէ դրույթ՛՛։

՛՛Ցավոք, այդ հայտարարության 4-րդ կետի համաձայն՝ հայկական բանակի մնացորդների և ապօրինի հայկական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերում Ադրբեջանի տարածքից դեռ չի իրականացվել, ուստի հայտարարության դրույթները խախտում է Հայաստանը, այլ ոչ թե Ադրբեջանը՛՛,-նշել է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը:

Ռազմական գերատեսչության հայտարարության մեջ նաև ասվում է, որ  ՌԴ ՊՆ հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների էությանը և 2022 թվականի փետրվարի 22-ին երկու երկրների միջև ստորագրված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին։

՛՛Ադրբեջանի տարածքում ՛՛Լեռնային Ղարաբաղ՛՛ անունով վարչատարածքային միավոր չկա։ Հայտարարության մեջ նշված գյուղը ոչ թե Փուրուխ է կոչվում, այլ Փարուխ։

Վերոնշյալի կապակցությամբ Ադրբեջանի ՊՆ-ն կոչ է անում ՌԴ ՊՆ-ին ապահովել հայկական բանակի մնացորդների և հայկական անօրինական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերումը Ադրբեջանի՝ միջազգային հանրության կողմից ճանաչված տարածքներից՛՛,-ասված է հայտարարության մեջ։
Բացի այդ՝ Ադրբեջանի ՊՆ-ն խնդրել է չօգտագործել ՛՛Լեռնային Ղարաբաղ՛՛ տերմինը, ինչպես նաև՝ ՛՛ճիշտ նշել Ադրբեջանի տարածքների անվանումները՛՛։

  • Կիսվել: