կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
ՌԴ-ից Հայաստան սպառազինության մատակարարման մասով ծագած խնդիրները հնարավոր է լուծել. ՌԴ դիվանագետ

ՌԴ-ից Հայաստան սպառազինության մատակարարման մասով ծագած խնդիրները հնարավոր է լուծել. ՌԴ դիվանագետ

Բոլոր այն խնդիրները, որոնք ծագել են ու կարող են ծագել Ռուսաստանից Հայաստան մատակարարվող սպառազինության ոլորտում, հնարավոր է լուծել երկխոսության միջոցով։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշել է ՀՀ-ում ՌԴ դեսպանության խորհրդական Ալեքսանդր Նովիկովը։

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նախկինում հայտարարել էր, թե ռուսական կողմը Հայաստան չի ուղարկվում այն սպառազինությունը, որի համար արդեն վճարվել էր։

«Ես կարող եմ չտիրապետել ամբողջական տեղեկատվությանը, բայց եթե ինչ-որ առանձին պայմանագրերով կան դժվարություններ, թերևս իմաստ կա այս խնդիրը քննարկել երկկողմ ձևաչափում։ Խնդիրն այն չէ, որ այդ համագործակցությունը դադարեցվում է, այլ առանձին դեպքերի մասին, որոնց շուրջ կան դժգոհություններ։ Ես վստահ եմ, որ մասնագետները կարող են երկխոսել և լուծել այդ խնդիրը», - նկատել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

  • Կիսվել: