ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

ՌԴ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ Ադրբեջանի արտաքին գործերի նորանշանակ նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Այս մասին ասված Է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ։

"Քննարկվել են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը", - հայտնել են նախարարությունից:

Դիվանագիտական գերատեսչությունում հավելել են, որ Լավրովը շնորհավորել է Բայրամովին կարեւոր պետական պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:

Կողմերը նաեւ հաստատել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերության հարաբերությունների հետագա զարգացման փոխադարձ տրամադրվածությունը:

"Նախարարները պայմանավորվել են շարունակել սերտ փոխգործակցությունը օրակարգի լայն շրջանակի շուրջ՝ ներառյալ նոր կորոնավիրուսային վարակի եւ դրա հետեւանքների հակազդման խնդիրները, ինչպես նաեւ երկու երկրների քաղաքացիների՝ հայրենիք վերադարձին օժանդակելը", - նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

  • Կիսվել: