հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
ՌԴ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման անցկացման օրվա եւ վայրի վերաբերյալ հստակեցում դեռ չկա

ՌԴ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հանդիպման անցկացման օրվա եւ վայրի վերաբերյալ հստակեցում դեռ չկա

Անկարան Մոսկվայի հետ դեռ չի քննարկել Պուտինի, Էրդողանի, Ալիևի և Փաշինյանի հանդիպման առաջարկը, սակայն կան ծրագրեր: Այս մասին ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է Անկարայում դիվանագիտական աղբյուրը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ ասել էր, որ հանդես է եկել ՌԴ-ի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների քառակողմ հանդիպում անցկացնելու առաջարկով, սակայն Անկարան դեռ չի ստացել առաջարկի պատասխանը: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ մտադիր է հարցը քննարկել ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ:

«Հանդիպման օրը եւ վայրը որոշելու համար նախ անհրաժեշտ է բոլոր կողմերի համաձայնությունը մեր առաջարկած նախաձեռնության վերաբերյալ։ Առայժմ հարցը առաջարկի մակարդակում է, ոչ մի հստակություն», - նշել է գործակալության զրուցակիցը։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: