հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
ՌԴ-ի հայերի միությունը Հատուկ ռազմական օպերացիայի գոտի է ուղարկել 20 հազար տոննա տարբեր բեռներ

ՌԴ-ի հայերի միությունը Հատուկ ռազմական օպերացիայի գոտի է ուղարկել 20 հազար տոննա տարբեր բեռներ

Ռուսաստանի հայերի միությունը հատուկ ռազմական օպերացիայի գոտի է ուղարկել 20 հազար տոննա տարբեր տեսակի բեռներ: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ-ում Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

«Ռազմական օպերացիայի նույն օրը` Վլադիմիր Պուտինի ելույթից երկու ժամ անց, ես հայտարարություն տարածեցի և լիակատար աջակցություն հայտնեցի։ Մենք կոչով ահնդես եկանք, որ կտրամադրենք անհրաժեշտ ամբողջ օգնությունը, որը մեր հնարավորության սահմաններում է», – իր խոսքում նշել է Աբրահամյանը։

  • Կիսվել: