երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ-ի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ-ի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման ընթացքը

Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը քննարկել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020թ. նոյեմբերի 9-ի եւ 2021թ. հունվարի 11-ի պայմանավորվածությունների կատարման ընթացքը, մասնավորապես` կապված Լեռնային Ղարաբաղում հումանիտար խնդիրների լուծման, տարածաշրջանում տնտեսական կապերի ապաշրջափակման եւ տրանսպորտային հաղորդակցությունների հետ:

Նրանց հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում:

Ինչպես տեղեկացնում են Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունից՝  ՛՛տեղի է ունեցել մտքերի փոխանակություն երկկողմ հարաբերությունների արդիական հարցերի, այդ թվում՝ առաջիկա բարձր մակարդակի շփումների, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի նախապատրաստման վերաբերյալ, որը նշվելու է 2022 թվականին՛՛:

Նշվում է նաեւ, որ կողմերը քննարկել են միջազգային օրակարգի երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք թեմաներ:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ այս պահին մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:

  • Կիսվել: