երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
ՌԴ-ի ազդեցությունից ազատվելը, սահմանային պաշտպանության մասին որոշումներ կայացնելը սկզբունքային որոշումներ են. Միխալը՝ Փաշինյանին

ՌԴ-ի ազդեցությունից ազատվելը, սահմանային պաշտպանության մասին որոշումներ կայացնելը սկզբունքային որոշումներ են. Միխալը՝ Փաշինյանին

Ռուսաստանի ազդեցությունից ազատվելը, սահմանային պաշտպանության հետ կապված որոշումներ կայացնելը սկզբունքային որոշումներ են: Այս մասին այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը:

Նա, մասնավորապես, նշեց. «Իրապես ուրախ եմ, որ որդեգրել եք փիլիսոփայական մոտեցում, որ բարեփոխումները հայ ժողովրդի կյանքը լավարկում են, բարեփոխումներ, որոնք արվում են էլ ավելի լավացնելու հայ ժողովրդի կյանքը: Հետեւաբար այս բարեփոխումների առումով շատ լավ խթան կարող է լինել Եվրամիության հետ հարաբերությունները խորացնելը: Սկզբունքային որոշումներ եւ ընտրություն է ռուսական ազդեցությունից ազատվելը, սահմանային պաշտպանության հետ կապված որոշումներ կայացնելը: Գիտակցված ընտրություն է նաեւ էլ ավելի սերտացնել հարաբերությունները Եվրոպայի հետ: Պարոն վարչապետը նաեւ նկարագրեց, որ սա շատ տարածված աջակցություն է վայելում հայ ժողովրդի շրջանակներում»:

 

  • Կիսվել: