շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածությունները ԼՂ-ի շուրջ իրագործվում են․ Պուտին

ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածությունները ԼՂ-ի շուրջ իրագործվում են․ Պուտին

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերին, հետեւողականորեն իրականացվում է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում։

Նրա խոսքով ՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղի շրջանում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։

"Ինչպես հայտնի է, նոյեմբերին ստորագրվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հայտարարությունը։ Կարեւոր է, որ այն մեծ հաշվով հետեւողականորեն իրագործվում է։ Հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, իսկ դա ամենակարևորն է ՝ հասնել լիակատար հրադադարի և սկսել կայունացման գործընթացը", - ընդգծել է Ռուսաստանի առաջնորդը։

"Այժմ միջազգային հանրության առջեւ խնդիր է դրված օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին, փախստականների վերադարձի հետ կապված հումանիտար խնդիրների լուծման, ավերված ենթակառուցվածքի վերականգնման, պատմության, կրոնի եւ մշակույթի հուշարձանների պաշտպանության եւ վերականգնման հարցում", - հավելել Է նախագահը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: