երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՌԴ հյուպատոսության ներկայությունը Սյունիքում նորմալ է, հարցը քննարկման փուլում է, ընթացք կա․ Արայիկ Հարությունյան

ՌԴ հյուպատոսության ներկայությունը Սյունիքում նորմալ է, հարցը քննարկման փուլում է, ընթացք կա․ Արայիկ Հարությունյան

Քննարկման փուլում է, ընթացք կա, այդ ներկայությունը նորմալ է, այնտեղ Իրանի հյուպատոսություն էլ կա։ Այդ ներկայությունը նորմալ է,եթե ՀՀ-ում ունեն քաղաքացիներ կա դրա բացման անհրաժեշտություն։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը նման դիտարկում արեց Սյունիքում հյուպատոսություն բացելու ՌԴ մտադրության վերաբերյալ։

Լրագրողները խնդրեցին մեկնաբանել նաև ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը, որով ամերիկյան կողմը գովելի էր համարել Ադրբեջանի մտադրությունը՝ ԱՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչներին համաներում շնորհելու վերաբերյալ․ «Արտաքին գերատեսչական մարմինն աշխատում է, եթե անհրաժեշտություն լինի դրա վերաբերյալ  հայտարարություններ անելու և գնահատականներ տալու՝ կանեն և՛ ամերիկյան կողմը, և՛ հայկական կողմը»։

Հարությունյանը նշեց նաև, որ ինչպես նախկինում է վարչապետը բանակցությունների և դրանց ընթացքի մասին տեղեկացրել Արցախի իշխանություններին, այնպես էլ նույն ձևով տեղեկություններ կհաղորդի Քիշնևի բանակցությունների մասին։

  • Կիսվել: