չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
ՌԴ Դաշնային խորհուրդը կքննարկի ՀՀ-ի և Ադրբեջանի օրենսդիրների հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու բանակցային խմբի ստեղծման հարցը

ՌԴ Դաշնային խորհուրդը կքննարկի ՀՀ-ի և Ադրբեջանի օրենսդիրների հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն վարելու բանակցային խմբի ստեղծման հարցը

Դաշնության խորհրդում հաջորդ շաբաթ կքննարկեն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսության անցկացման համար բանակցային խմբի ստեղծումը, բուն բանակցությունները կարող են տեղի ունենալ մոտ ժամանակներս, չի բացառվում, որ նոյեմբերին: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի աղբյուրը:

Ավելի վաղ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ստորագրել էին համատեղ հայտարարություն, որում ընդգծվում էր Երևանի և Բաքվի միջև դրական մթնոլորտի ձևավորման կարևորությունը՝ ռուսական աջակցությամբ երկխոսությունը շարունակելու համար: Նշվում էր նաև, որ կարևոր են երկրների եռակողմ միջխորհրդարանական շփումները ։

"Հաջորդ շաբաթ Դաշնության խորհրդում կքննարկվի Հայաստանի եւ Ադրբեջանի օրենսդիրների հետ եռակողմ միջխորհրդարանական երկխոսություն անցկացնելու համար բանակցային խմբի ստեղծումը", - ասել է գործակալության զրուցակիցը:

Նա կարծում է, որ եռակողմ հանդիպումը "կարող է տեղի ունենալ շուտով, չի բացառվում, որ նոյեմբերին"։ Հանդիպման անցկացման վայրը դեռ որոշված չէ ։

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: