երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը կարևորել է ԼՂ հակամարտության գոտուց ահաբեկիչների անհապաղ դուրս բերումը

ՌԴ ԱԳ փոխնախարարը կարևորել է ԼՂ հակամարտության գոտուց ահաբեկիչների անհապաղ դուրս բերումը

Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Օլեգ Սիրոմոլոտովը հոկտեմբերի 23-ին հանդիպել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանի հետ: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարարած հաղորդագրությունում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը։
 
 
«Ընդգծվել է Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի մի շարք երկրներից անօրինական զինված կազմավորումների գրոհայիններին տարածաշրջան տեղափոխելու անընդունելիությունը և այնտեղից անհապաղ դուրս բերելու անհրաժեշտությունը»,- նշված է ՌԴ ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: