կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի զինվորական գծով խորհրդական

Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի զինվորական գծով խորհրդական

«Ապարան» ջոկատի հրամանատար, Արագածոտնի նախկին մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի զինվորական գծով խորհրդական։ 
 
Ռազմիկ Պետրոսյանն Արագածոտնի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2021-ի հոկտեմբերից մինչև 2022թվական։ Նախկին մարզպետը 90-ականներին ակտիվորեն մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին, կռվել «Ապարան» կամավորական ջոկատի շարքերում, եղել է ՀՀ ԶՈւ հատուկ գնդի վաշտի հրամանատարի տեղակալ։

  • Կիսվել: