հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրմամբ ՀՀ-Վրաստան համագործակցությունը որակապես նոր մակարդակի է անցել․ Վրաստանի ԱԳ նախարարը

Ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրմամբ ՀՀ-Վրաստան համագործակցությունը որակապես նոր մակարդակի է անցել․ Վրաստանի ԱԳ նախարարը

Ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրմամբ մեր երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի է անցել: Այս նոր փուլը շրջադարձային էր մեր բազմակողմ համագործակցության համար: Այդ մասին Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի ԱԳ նախարարների համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին:

«Այսօրվա մեր հանդիպմանը ես ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեցի իմ գործընկերոջը ՄԱԿ-ի բանաձևին պատմական աջակցության համար, որը հաստատում է բոլոր ներքին տեղահանվածների և փախստականների՝ Աբխազիա և Ցխինվալ՝ վերադարձի իրավունքը, ինչի համար ևս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել:

  • Կիսվել: