երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է․ «Հայաստանի Հանրապետություն»

Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է․ «Հայաստանի Հանրապետություն»

«Արցախի շուրջ թուրքական ռազմական ուժերի ներկայությունը՝ մի կողմից, եւ մյուս կողմից՝ հարեւան երկու թուրքական պետությունների զինված ուժերի ինտենսիվ սերտացումն ու պարբերաբար իրականացվող համատեղ զորավարժությունները Հայաստանի առաջ առարկայական խնդիր են դնում ընդլայնել ռազմական փոխգործակցությունը ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է, որ հայկական կողմը շահագրգռված է ընդլայնելու եւ զարգացնելու ռուսաստանյան ռազմաբազայի ներուժը: Ռուսական 102-րդ ռազմաբազան առարկայորեն Հայաստանի Հանրապետության եւ հիմա արդեն Արցախի անվտանգության համակարգի բաղադրիչներից է, եւ նրա ուժեղացման անհրաժեշտությունը թելադրվում է տարածաշրջանային, ինչպես նաեւ աշխարհաքաղաքական արդի զարգացումներով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է

  • Կիսվել: