ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված. Նիկոլ Փաշինյան

Ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում շարունակում է մնալ բավականին լարված. Նիկոլ Փաշինյան

2022 թվականն ընդգծվեց  Հայաստանի նկատմամբ ագրեսիայով,  ռազմաքաղաքական իրադրությունը մեր տարածաշրջանում  շարունակում է մնալ բավականին լարված, ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի տարեկան հաշվետվության նախնական քննարկումներում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա կապված է ոչ միայն մեր ունեցած բարդ հարաբերությունների հետ, այլև` գլոբալ տեղի ունեցող պրոցեսների հետ, Ռուսաստանի ու  Ուկրաինայի հարաբերություններում տեղի ունեցող պրոցեսներով, հիմա շատ տագնապալի լուրեր ենք  ստանում Իրանի ու Աֆղանստանի սամանին տեղի ունեցող իրադարձություններից», -  ասաց  Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, թե Հայաստանը որդեգրել է խաղաղության օրակարգ ու խաղաղության  ռազմավարություն և անում են հնարավորը՝ այդ օրակարգը կանքի կոչելու համար:

  • Կիսվել: