չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Այս վիճակում պետք է իշխանությունը փոխվի․ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում միացել է ընդդիմադիրներին

Այս վիճակում պետք է իշխանությունը փոխվի․ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում միացել է ընդդիմադիրներին

Ես Ազատության հրապարակից երբեք չեն հեռացել, այս հրապարակը հայ ժողովրդի պայքարի հանգրվանն է. 34 տարի առաջ հրապարակից մեկնարկել ազգային ազատագրական պայքարի նորագույն հանգրվանը: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, Ազատության հրապարակում NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի հովհաննիսյանը:

«Երեկ հետեւել եմ՝ ինչպես գներալը այստեղից իր կոչն արձակել է եւ պարզապես այս առավոտ այստեղ եմ, երեկ գիշերվանից «Ժառանգությունն» այստեղ եղել է: Կարծում եմ՝ հիմա հայրենիքի փրկության հերթական արարն է, եւ մենք ներկա ենք:Մենք անցել ենք հարցազրույցներ մեկնելու փուլը, արդեն ամեն ինչ պարզ է, թե թշնամին ինչ է անում մեր ինքնիշխան տարածքում, Արցախի կեսից ավելին բռնազավթելով, թե մեր գործող իշխանություններն ինչ են անում, ինչ են հայտարարում աշխարհին՝ վերցնելով թշնամի պետությունների քաղաքականությունը, վարքագիծը եւ փորձելով դա ներկայացնել մեր պետական մոտեցումներ: Պարզ է, որ սրան պետք է վերջ տրվի: Սրա համար չէր, որ 34 տարի առաջ այս հրապարակից ժայթքեց հայոց ոգին:

Այսօր մեր իսկ իշխանությունը փորձում է կցորդը դառնալ, իրականացնողը դառնալ յադ թշնամական ծրագր: Ժամանակն է, որ հայ ժողովուրդը դուրս գա ճակատագրապաշտությունից, թմբիրից եւ մենք շարունակենք մեր 34-ամյա պայքարը»,-ասաց նա:

Հարցին, թե որն է իրենց պայքարի ուղին, իշխանափոխությո՞ւնը, թե՞ պարտադրելը իշխանություններին, որ զերծ մնա ծայրահեղ քայլերին, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Լավ կլիներ համոզեինք մեր իշխանություններին, որ չգնային ծայրահեղ քայլի, բայց կարծում եմ՝ մենք անցել ենք այդ ռուբիկոնը, որ կարողանայինք համոզել: Այս իշխանությունը ցույց է տվել, որ չունի այդ հատկությունը, որ դիմանա թշնամու ճնշումներին, հետպատերազմյան այդ ուղղահայաց հոխորտանքներին, բռնազավթումներին, որ տեղացել է թշնամական զույգը, եւ նաեւ միգուցե «միջազգային հանրությունը», որին հղում արեց Նիկոլ Փաշինյանը: Նա ի զորու չէ դիմակայել: Մենք չենք կարող համոզել իրեն:

Այս իրավիճակում պետք է փոփոխվի իշխանությունը: Եթե այդ իշխանությունը չի գիտակցում, որ Հայաստանի շահից է բխում այդ փոփոխության անհրաժեշտությունը, ուրեմն հայ ժողովուրդը ոչ լավ օրից պետք է հավաքվի, իր մեջ ուժ գտնի հավաքվելու այս եւ բոլոր հրապարակներում եւ այդ փոփոխությունը կատարի»:

  • Կիսվել: