հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Քըլըչի այցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա կանցկացնեն կառավարության դիմաց

Քըլըչի այցի կապակցությամբ ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա կանցկացնեն կառավարության դիմաց

ՀՅԴ երիտասարդները բողոքի ակցիա կանցկացնեն ՀՀ կառավարության շենքի դիմաց։

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության տարածած հայտարարությունում ասվում է. «Հայաստան է ժամանել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սեյդար Քըլըչը, ում հանդիպումների օրակարգն իշխանությունների կողմից գաղտնի է պահվում:  Այցի նպատակը, ըստ հայտարարվածի, Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորումն է:  Սակայն ակնհայտ է, որ ի սկզբանե այս գործընթացն իրականացվում է Հայաստանի կողմից թուրքական նախապայմանների բավարարման համատեքստում՝ չհանգեցնելով իրական կարգավորման:

Ուստի, ժամը 15:00-ին հավաքվում ենք ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ հայկական և թուրքական կողմից բանակցողներին հայտնելու մեր անհամաձայնությունը թուրքական նախապայմանների բավարարմանը»։

  • Կիսվել: