ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Քյարամյանը գլխավոր դավաճանի տեղը լավ գիտի, եթե ունի համարձակություն, թող բացահայտի․ Սաղաթելյան

Քյարամյանը գլխավոր դավաճանի տեղը լավ գիտի, եթե ունի համարձակություն, թող բացահայտի․ Սաղաթելյան

Գերագույն գլխավոր դավաճանը նստած է Կառավարության շենքում, ինչի բոլոր հիմքերն ու ապացույցներն ունի Արգիշտի Քյարամյանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Արգիշտի Քյարամյանը, եթե դավաճան է փնտրում,  գլխավոր դավաճանի տեղը լավ գիտի։ Եթե ունի այդքան համարձակություն, թող գնա եւ բացահայտի։ Բայց, քանի որ ինքը գլխավոր դավաճանի կամակատարն է, պարզ է՝ ինչ ընթացք է ունենալու այս ամենը»,- ասաց Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ թշնամի պետությունները շտապում են ունենալ փաստաթուղթ, որով հայկական կորուստներն այլեւս անդառնալի կլինեն։ Սա թշնամու շտապողականությունն է, եւ ակնհայտ է, որ իշխանությունը տուրք է տալիս այդ ամենին։ Ըստ նրա՝ ամեն ինչ շատ պարզ է՝ խաղաղության հասնելու միակ ձեւը նոր պատերազմի պատրաստ լինելն է։

«Կունենանք այս գիտակցությունը, կկարողանանք բացատրել ժողովրդին՝ ինչ վտանգի առջեւ ենք, օրվա ընդդիմությունը կգտնի իր մեջ պատասխանատվություն, կհամախմբվի այդ իրականության մեջ՝ դուրս կգանք այդ իրավիճակից, ոչ՝ կկորցնենք ամեն ինչ։ Մեր ժողովրդին պետք է պատրաստենք համաժողովրդական մեծ անհնազանդության, այլ ճանապարհ չկա։ Չեմ ուզում, որ մեր աջակիցները Նիկոլի կուտն ուտեն, ի՞նչ է նշանակում կառուցողական։ Նիկոլի հետ կառուցողական համագործակցությունը բացառվում է։ Եթե իր գլխին չես խփում, ինքը դա արդեն առաջընթաց է համարում»,- ընդգծեց Իշխան Սաղաթելյանը։

Հարցին, թե ինչու իշխանության ներկայացուցիչները Շուշի ազատագրման տոնի առթիվ «Եռաբլուրում» չեն, եւ ինչու Փաշինյանը ուղերձ չի հղել, Սաղաթելյանը նշեց, որ հնարավոր է համապատասխան հրահանգ է ստացել Ալիեւից եւ Էրդողանից։

«Չե՞ք հասկանում այդ մարդն ո՞ւմ կողմից է ղեկավարվում, ում ձեռքում է իր «պույլտը»։ Իրենք չեն գալիս այստեղ, որ այս Եռաբլուրի հեղինակն են։ Իհարկե, հինգերորդ շարասյուն կա՝ Նիկոլն իր շրջապատով։ Ամեն ինչ այնքան պարզ է, անիմաստ է անընդհատ զրուցելն այդ մասին։ Հայաստանի իշխանության ղեկին անսրբություն, անհայրենիք թրքահպատակ խունտա է, որը ջարդելով մեր երկրի դիմադրողականությունը՝ զիջում է ամեն ինչ»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

  • Կիսվել: