չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Քրիստոսի արձանը կառուցելու Ծառուկյանի հայտարարած մրցույթին 100-ից ավելի հայտ է ներկայացվել. «Փաստ»

Քրիստոսի արձանը կառուցելու Ծառուկյանի հայտարարած մրցույթին 100-ից ավելի հայտ է ներկայացվել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի ընտանիքի նախաձեռնությամբ Հայաստանում Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու մրցույթ է հայտարարվել, որի հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն է: Այս նախաձեռնությունը, որը բուռն արձագանք է գտել հանրության լայն շերտերի շրջանում, նաև դարձել է ստեղծագործական ոգևորության խթան:

«Փաստ» թերթի տեղեկություններով, ներկայում արդեն իսկ կա 100-ից ավելի հայտ մշակույթի գործիչների, նախագծողների, ճարտարապետների կողմից: Ուշագրավ է, որ այս մեգա նախագծին մասնակցելու ցանկություն են հայտնել ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրի մեր բազմաթիվ հայրենակիցներ: Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ, մասնակիցների մեջ քիչ չեն նրանք, ովքեր ներկայացրել են այլ գաղափարներ ու առաջարկներ, որոնք ընդհանրապես խորհրդանշում են Քրիստոնեությունը:

Օրինակ՝ առաջարկների մեծ մասը միտված է արձանային համալիր կառուցելուն, որն իր մեջ ամփոփելու է Աստվածաշնչյան փիլիսոփայությունը և աշխարհի քրիստոնյաների միաբանության խորհուրդն է պարունակելու»։

  • Կիսվել: