կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Քրեական գործեր են հարուցվում հորս, տղայիս վրա. Մարտուն Գրիգորյան

Քրեական գործեր են հարուցվում հորս, տղայիս վրա. Մարտուն Գրիգորյան

Առավոտից իրականացվող խուզարկությունները կապված են  ընտրությունների հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Մեր քաղաքը» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Մարտուն Գրիգորյանը։

«Ընտրություններին մոտ երեք օր է մնացել։ Ինչ-որ քրեական գործեր են սարքում հորս վրա, տղայիս վրա, ոնց հասկանում եմ՝  հայտնի շիբինի գործն է։ Ես գործի մասին չեմ ծանուցվել, սպասում եմ՝ փաստաբանը գա»,-ասաց թեկնածուն։

Նա մանրամասնեց, որ մարտի սկզբին որպես պատգամավոր փողոցներ են շիբինապատել, ինչը փորձում են ներկայացնել որպես ընտրակաշառք։

«Ոչ մի խնդիր չկա, սա աշխատելու է իրենց դեմ, ոչ մի ճնշվածություն չկա։ Մենք սովոր ենք, ես ասել եմ, մշտապես ընտրություններից առաջ իմ, իմ թիմի, իմ ընտանիքի անդամների դեմ արվել է, այնպես սովորական բան է»,-ասաց թեկնածուն։

  • Կիսվել: