չորեքշաբթի, օգոստոս 19
19 / 8 / 2026
ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը

ՔՊ վարչության նախագահ է ընտրվել Նիկոլ Փաշինյանը

Մարզահամերգային համալիրում ընթացող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ համագումարի ժամանակ ՔՊ–ն ընտրեց վարչության նախագահ։
 
Ըստ այդմ, վարչության նախագահ ընտրվեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ մինչ այս կուսակցության վարչության նախագահը Սուրեն Պապիկյանն էր։

  • Կիսվել: