երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
 ՔՊ-ում կուսակցական քեֆեր են անում․ «Հրապարակ»

ՔՊ-ում կուսակցական քեֆեր են անում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Երեւանի ավագանու ընտրությունների խայտառակ արդյունքներին, ՔՊ-ում որոշել են շնորհակալություն հայտնել իրենց համախոհներին եւ աջակիցներին․ կան տեղեկություններ, որ վերջին օրերին տարբեր վարչական շրջաններում կուսակցական քեֆեր են կազմակերպվում, որին մասնակցում են ընտրություններին ակտիվ աշխատած եւ քվեներ բերած ՔՊ-ականները, այլ կերպ ասած՝ տասովշչիկների փարթի են անցկացնում։

Շաբաթ օրն էլ Մալաթիա-Սեբաստիա համայնքի ակտիվն է քեֆ-ուրախություն արել՝ «Շատո» ռեստորանում, որը նախաձեռնել է նախկին թաղապետ Արման Բարխուդարյանը, ով օրերս իրավապահների կողմից բերման էր ենթարկվել ԱԱԾ, հարցաքննվելուց հետո ստորագրությամբ ազատ արձակվել։ Քեֆին նա էլ է մասնակցել։

Ի դեպ, Բարխուդարյանը չնայած բավականին թվով ձայներ էր բերել, բայց տեղը զիջել էր «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցչին, ինքն էլ թաղապետի պաշտոնից ազատվելուց հետո կրկին նշանակվել է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի խորհրդական»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: