հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
ՔՊ-ում անգրագիտությունը ու ՔՊ-ի արժեքային տրասնֆորմացիան. Իոաննիսյան

ՔՊ-ում անգրագիտությունը ու ՔՊ-ի արժեքային տրասնֆորմացիան. Իոաննիսյան

ՔՊ-ում անգրագիտությունը ու ՔՊ-ի արժեքային տրասնֆորմացիան. նման վերտառությամբ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Նախ արձանագրենք, որ ՔՊ-ում անգամ չեն կարողանում ընտրություն կեղծեն։ Կեղծելուն զուգահեռ թվաբանական սխալներ են արել, որոնց արդյունքում վերջում թվերի հանրագումարը չի բռնել (այդպես էլ բացահայտվել է)։

Հետևապես մտահոգիչ է նաև ՔՊ-ում թվաբանության իմացության մակարդակը։ ՀՀԿ-ում, օրինակ, կարողանում էին ավելի գրագետ կեղծել։

Բայց այստեղ ավելի լուրջ բան կա։

2019 թվականի ՔՊ-ի համագումարին կային ԶԼՄ-ներ, իսկ վարչության ընտրությունների հաշվարկը ուղիղ հեռարձակվում էր, ու որևէ կասկած չկար, որ վարչությունը լեգիտիմ է:

Բայց այս 3 տարում ՔՊ-ն էապես փոխեց թափանցիկության մասին իր պատկերացումները: ՔՊ-ի կայքից հանվեց համարյա ամեն ինչ. հանվեցին նախկին ծրագրերը, հանվեց վարչության կազմը, հանվեց հաշվիչ հանձնաժողովի կազմը, հանվեցին անգամ կուսակցության գրասենյակների հասցեներն ու հեռախոսահամարները:

ՔՊ-ի այս համագումարին արգելվեց ԶԼՄ-ների մասնակցությունը, հաշվարկն արվեց փակ դռների հետևում և, ինչպես և տեղավորվում է այս տենդենցի մեջ, կեղծվեց: Այո, վարչության անդամի երկու թեկնածուների մոտ 20-ական ձայն «ինչ-որ հրաշքով» գնացին այլ անձանց:

Այս ամենը պետք է հաշվի առնել իշխանեւթյունների որդեգրած արժեքայնության մասին խոսելիս։

Հ.Գ. Այսօր հիշեցի, որ 2016 թվականին Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ ՔՊ-ի վարչության նիստերի բովանդակությունը պետք է ամբողջությամբ թափանցիկ լինի: Իսկ այժմ լրագրողներն անգամ չեն կարողանում տեղեկություն ստանալ այն մասին, թե երբ են եղել ՔՊ-ի վարչության նիստերը՛՛:

  • Կիսվել: