չորեքշաբթի, հուլիս 29
29 / 7 / 2026
ՔՊ փակ նիստից մանրամասներ․ ովքեր են ընտրվել հանձնաժողովների նախագահների թեկնածուներ

ՔՊ փակ նիստից մանրամասներ․ ովքեր են ընտրվել հանձնաժողովների նախագահների թեկնածուներ

ՔՊ փակ նիստից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, ընտրվել են ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածուներ, գրում է ArmLur.am-ը:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով` Սիսակ Գաբրիելյանը, Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով ՝ Լուսինե Բադալյան, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ Սարգիս Խանդանյան։

Այս պահին նիստին քննարկվում է ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուների հարցը։ Թեկնածուներն են Սասուն Միքայելյանը, Արմեն Խաչատրյանը և Վիլեն Գաբրիելյանը։

 

  • Կիսվել: