հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
ՔՊ-ն Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամներին խոստումներ է տվել, որ իրենց թեկնածուի օգտին քվեարկեն

ՔՊ-ն Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամներին խոստումներ է տվել, որ իրենց թեկնածուի օգտին քվեարկեն

Ամեն մեկի վրա առանձին-առանձին եղել են ճնշումներ, համոզել են, խոստումներ տվել. Իշխող ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» բոլորին նման խոստումներ է տվել։ Այս մասին այսօր Վարդենիսի համայնքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամ Սաթենիկ Մինասյանը՝ անդրադառնալով հարցին՝ ավագանու անդամների վրա ճնշումներ եղե՞լ են, թե ոչ:

«Ասեցին, որ բաժանել են բրինձ, ալյուր, պանիր, նկարներ դրվեցին սոցցանցերում: Ավագանու տարբեր անդամների խոստումներ են տվել՝ ասելով, որ իրենց թեկնածուի օգտին քվեարկեն»,-նշեց Սաթենիկ Մինասյանը։

Նա ընդգծեց, որ ընդդիմությունը միասնական է լինելու. «Նման ճնշումների համար ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ժողովրդավար երկրի քաղաքացի, ամաչում եմ»,-ասաց Մինասյանը։

Ավելի վաղ ավագանու ՔՊ-ական անդամը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով դիտարկմանը, թե Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն պարտվել է, նշել էր, թե վաղ է խոսել պարտության կամ հաղթանակի մասին, քանի որ մինչև նիստի կայացումը պարզ չէ՝ ավագանու անդամներից որ մեկն ում կընտրի՝ այդպիսով կասկածի տակ դնելով ավագանու ընդդիմադիր անդամների միասնականությունը։

  • Կիսվել: