շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՔՊ-ն ունի մոտ 85.000 ձայն համաձայն ներքին հարցումների և ԱԱԾ տվյալների. Մեսրոպ Առաքելյան

ՔՊ-ն ունի մոտ 85.000 ձայն համաձայն ներքին հարցումների և ԱԱԾ տվյալների. Մեսրոպ Առաքելյան

ՔՊ-ն ունի մոտ 85.000 ձայն համաձայն ներքին հարցումների և ԱԱԾ տվյալների։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու թեկնածու, նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանը:

«Եվ հիմա ի՞նչ պետք է անի Նիկոլ Փաշինյանը։ Իրականացնել ուժի ցուցադրություն՝ հարցազրույց, ֆբ ստատուսներ, մարզային թիմերի հավաք Երևանում...

Տեխնոլոգիան պարզ է, ընդդիմադիր զանգվածի մոտ ստեղծել տպավորություն, որ քպ-ն հաղթում է, որպեսզի չգնան ընտրությունների և քպ-ի ձայներն ավելի շատ տոկոս կազմեն։

Նման տեխնոլոգիաներ կիրառել են մի շարք ընտրություններում, այդ թվում 2021թ.։ Ասում են այսօրվա բեմն է նույնը լինելու։

Իսկ երևանցին գնալու է ընտրությունների՝ հայտնելով անվստահություն քպ-ին, հայտնելով անվստահություն Նիկոլ Փաշինյանին։

Հաղթում է զուսպը, հաղթում է խելացին, հաղթում է տիկին քաղաքապետը»,- գրել է նա։

  • Կիսվել: