ՔՊ-ն Փարաքարում մարդագողության դժվար գնա, ես վստահ եմ իմթիմակիցների վրա․Փարաքարի նորանշանակ ղեկավար
Ուղղակի այդպես են համարել ճիշտ, այդպես են արել, ես դա բոյկոտ չեմ համարում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7–ին, Փարաքարում լրագրողների հետ զրույցում նշեց քիչ առաջ համայնքապետ ընտրված Օնիկ Ախվերդյանը՝ անդրադառնալով նրան, որ ավագանու նիստին, որտեղ համայնքապետ էին ընտրում, ներկա չէիր ՔՊ և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամները։
«Ավագանու ՔՊ–ական անդամների տրամադրվածությունը Վալոդյա Գրիգորյանի ժամանակ էլ է նորմալ եղել, ինձ թվում է՝ այդպես պետք է շարունակվի»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է մտահոգությանը, որ ՔՊ–ն կարող է գնալ «մանդատագողության»՝ իր կողմը քաշելով ավագանու «Միասնություն» դաշինքի անդամներից 1-2–ին և այդպիսով վերցնելով իշխանությունը համայնքում, Օնիկ Ախվերդյանն ասաց. «Ինձ թվում է, այդպիսի բանի չեն գնա, ու մեր թիմակիցների վրա ես վստահ եմ։ Դժվար է այդպիսի բանի գնան»։


