շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
ՔՊ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Առուշանյանը երդվեց ու ստանձնեց մանդատը

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի. Դավիթ Առուշանյանը երդվեց ու ստանձնեց մանդատը

Այսօր մեկնարկած ԱԺ հերթական նստաշրջանում Դավիթ Առուշանյանը երդմամբ ստանձնեց պատգամավորական լիազորությունները։

Հիշեցնենք, Դավիթ Առուշանյանը մինչ այս Գյումրիի փոխքաղաքապետն էր։ Իսկ ԱԺ-ում նա կփոխարինի Վահագն Հովակիմյանին, որն օրերս ընտրվեց ԿԸՀ նախագահ։

Դիմելով գյումրեցիներին, Առուշանյանը շնորհակալություն հայտնեց իր կառավարման ժամանակահատվածի վստահության և գնահատականի համար. «Վստահեցնում եմ, որ ես քաղաքից չեմ գնացել, փոխել եմ աշխատանքիս վայրը։ Նպատակներս մնացել են նույնը. ես և իմ գործընկերները ամեն ինչ անելու ենք՝ կիսատ թողած ծրագրերը շարունակելու համար»։

  • Կիսվել: