կիրակի, հոկտեմբեր 18
18 / 10 / 2026
ՔՊ-ն ներկայացրել է ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուներին

ՔՊ-ն ներկայացրել է ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածուներին

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Էդուարդ Աղաջանյանին, իսկ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու՝ Գևորգ Պապոյանին:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Վահե Ղալումյանը:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Սիսակ Գաբրիելյանը:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Արման Եղոյանը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Հերիքնազ Տիգրանյանը:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Նարեկ Զեյնալյանը:

  • Կիսվել: