ԱԺ-ն Արմեն Դանիելյանին ընտրեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր
Աղմկահարույց դատավոր Արմեն Դանիելյանը, որը հայտնի է ընդդիմադիր քաղաքական գործիչների նկատմամբ կալանքի անխնա որոշումներով և փաստաբանների կողմից արժանացել է ամենացածր ռեյտինգային գնահատականի, խորհրդարանում բացառապես ՔՊ-ի 65 կողմ քվեարկությամբ ընտրվեց Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր։
Ընդդիմադիր մյուս երկու խմբակցությունները չէին մասնակցում քվեարկությանը։


