շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՔՊ-ն Գորիսում քննարկել է խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը

ՔՊ-ն Գորիսում քննարկել է խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը

Հուլիսի 12-ին Գորիսում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 6-րդ Քաղաքական ժողովը: Հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից։
 
Քննարկվել են 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների ռազմավարությունը ու Կուսակցության 7-րդ համաժողովի նախապատրաստական աշխատանքները։
 
Կուսակցության Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կուսակցության աշխատակազմի ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Արուսյակ Մանավազյանը հանդես են եկել զեկույցներով և պատասխանել Քաղաքական ժողովի մասնակիցների հարցերին։

  • Կիսվել: